կարևոր
3334 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-22 13:59

Այս ընթացքում քանի՞ ռազմական դրոն է գնվել առաջիկա պատերազմում նոր կյանքեր փրկելու համար. Կարին Տոնոյան

Այս ընթացքում քանի՞ ռազմական դրոն է գնվել առաջիկա պատերազմում նոր կյանքեր փրկելու համար. Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը՝ հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը, գրել է.

«Եռաբլուրից նայում էի «գունագեղ» դրոններին ու հետո հայացքս իջեցնում տղաների շիրիմներին, այդ դրոններով քանի՞ կյանք կփրկեինք պատերազմում, կասեք էլի՝ փող չկար, խիղճ չկար, հոգի չկար, գութ չկար:

«Ճաշակով» երկրպագուներ, մի անգամ էլ ձեր բարձր ճաշակով հարցրեք՝ այս ընթացքում քանի՞ ռազմական դրոն է գնվել առաջիկա պատերազմում նոր կյանքեր փրկելու համար:»