կարևոր
496 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-22 13:21

Չպայթված ռազմամթերքի պայթյունների արդյունքում 81 մարդու գույք է վնասվել. ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել քրեական գործը

Չպայթված ռազմամթերքի պայթյունների արդյունքում 81 մարդու գույք է վնասվել. ԱՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել քրեական գործը

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ․ օգոստոսի 25-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքում անհայտ անձանց կողմից դեռևս չպարզված հանգամանքներում անվտանգության կանոնների խախտմամբ չպայթված ռազմամթերքի պայթյունների արդյունքում ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 32, իսկ Խնածախ համայնքի 49 անձանց պատկանող գույքը վնասելու և ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում է ԱՀ Քննչական կոմիտեն։

Նախաքննությունը շարունակվում է: