կարևոր
457 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-22 14:15

Հրդեհ Գնդեվազ գյուղում

Հրդեհ Գնդեվազ գյուղում

Սեպտեմբերի 22-ին, ժամը 10:55-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում տուն է այրվում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։