կարևոր
565 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-22 12:17

Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը

Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը

Հայաստանի նկարիչների միությունը տեղեկացնում է, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Դավթաշեն- Զովունի ճանապարհին գտնվող Ադանա սրահում, ս/թ սեպտեմբերի 22-ին ժամը` 18։00-ին։

Վեսմիր Գրիգորյանը ծնվել է 1961թ. սեպտեմբերի 20-ին, Արցախում: 1976-80թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1988թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նրա բազմաթիվ նկարներ գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում, Հայաստանի նկարիչների միությունում, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում: 1988թ. նրա «Ռենեսանս» նկարը արժանացել է առաջին մրցանակի ՄԱԿ-ի կողմից կազմակերպված ցուցահանդեսին՝ նվիրված Մարդու իրավունքների հայտարարագրի 50-ամյա տարելիցին: