Սեպտեմբերի 22-ին, ժամը 04։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:44-ին, մարվել՝ 06:26-ին:
Այրվել են տան տանիքի (200 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 180 քմ և ձեղնահարկում կենցաղային իրեր։