կարևոր
400 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-22 10:49

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 05։20-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև հիվանդանոցի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։