կարևոր
400 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-22 10:31

Մարվել է ընդհանուր 72.4 հա տարածքում բռնկված հրդեհ

Մարվել է ընդհանուր 72.4 հա տարածքում բռնկված հրդեհ

Սեպտեմբերի 20-ից 21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 28 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5600 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 300 քմ,

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում՝ 2000 քմ, Աշտարակ-Օշական ավտոճանապարհին՝ 1 հա,

Արարատի մարզի Այնթապ գյուղում՝ 1000 քմ, Հայանիստ գյուղում՝ 300 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 600 քմ,

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 700 քմ,

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 1000 քմ,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 1․5 հա, Արամուս գյուղում՝ 7 հա, Պռոշյան գյուղում՝ 1000 քմ, Բյուրեղավան-Նուռնուս ավտոճանապարհին՝ 20 հա,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 500 քմ,

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 5000 քմ, Լեռնաձոր գյուղում՝ 2000 քմ,

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 1000 քմ, Բերդավան գյուղում՝ 10․5 հա, Սարիգյուղ գյուղում՝ 2 հա, Մովսես գյուղում՝ 2500 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 72.4 հա։