կարևոր
469 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-22 09:06

Այսօր սեպտեմբերի 22-ն է. 1908 թ. այս օրը Բուլղարիան անկախացավ Օսմանյան կայսրությունից

Այսօր սեպտեմբերի 22-ն է. 1908 թ. այս օրը Բուլղարիան անկախացավ Օսմանյան կայսրությունից

Սեպտեմբերի 22-ը տարվա 265-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 100 օր։

1791 թ. - ծնվել է Մայքլ Ֆարադեյը, անգլիացի նշանավոր ֆիզիկոս և քիմիկոս (մահ. 1867 թ.)։

1908 թ. - Բուլղարիան անկախացավ Օսմանյան կայսրությունից։

1939 թ. - Բելառուսի Բրեստ քաղաքում տեղի ունեցավ խորհրդային և գերմանական զորքերի համատեղ ռազմական շքերթը։

1958 թ. - ծնվել է Անդրեա Բոչելլին, իտալացի աշխարհահռչակ երգիչ, տենոր։

1960 թ. - մահացել է Արմեն Գուլակյանը, հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (ծն. 1899 թ.)։

1964 թ. - ծնվել է Վահրամ Սահակյանը, հայ գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան։

1964 թ. - մահացել է Ամինե Ավդալը, հայաստանցի քուրդ բանաստեղծ, արձակագիր (ծն. 1906 թ.)։

2000 թ. -սկսած այս օրը աշխարհի շատ երկրներում անցկացվում է առանց ավտոմեքենաների օր։