կարևոր
1429 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-21 23:26

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Մեցի մրցաշարում

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Մեցի մրցաշարում

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի Մեց քաղաքում անցկացվող ATP շարքի մրցաշարում։ Հայ թենիսիստը մրցեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Մյուլերի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 4:6, 6:1, 6:3։ Մրցախաղը տեւեց 2 ժամ։

Օլիմպիական փոխչեմպիոնի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Ռիշար Գասկեի եւ գերմանացի Պետեր Գոյոչիկի մրցախաղի հաղթողը։

«ATP Moselle Open» մրցաշարի մրցանակային հիմնադրամը 481 հազար եվրո է։