Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 09:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 34-ամյա Գուրգեն Հ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 41 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 8-ամյա Ալիսա Շ.-ին: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են պատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: