կարևոր
424 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-21 22:43

Հայաստանի անկախ հանրապետությունը՝ 30 տարեկան է․ ինչպես են նշել անկախության օրը տարբեր տարիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուղիղ 30 տարի առաջ նույն այս օրը` սեպտեմբերի 21-ին, Հայաստանի բնակչության 90 տոկոսը քվեարկեց Անկախության համար:
Պարբերաբար Անկախության տոնի առիթով անցկացվում էին ռազմական շքերթներ:

Սա Պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի օրոք՝ նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին զինվորական շքերթն է: Անկախությանը նվիրված տոնակատարությանը շատերը սպասում էին, հույս ունենալով ներկա գտնվել հրապարակում մեկնարկելիք զորահանդեսին։ Ով էլ ներկա չէր, ուշադիր հետեւում էր հեռուստա-էրկրաններից: Այդ ժամանակ միջոցառումների մի մասն ինքնաբուխ էին, մյուսները՝ կազմակերպված, իսկ դրանց անցկացման հիմնական վայրը Հանրապետության հրապարակն էր:

2011 թվականին՝ 20-ամյակին նվիրված զորահանդեսը, կրկին անցնում էր հրապարակով: Տարբեր զորամիավորումներ, ծանր զրահատեխնիկան, հրթիռային համակարգեր, իսկ օդում ռազմական ինքնաթիռներ, որոնք հայոց երկնքում գծում էին եռագույնը: Այս ամենի մուտքը մարդիկ ծափերով էին ողջունում:
Իսկ մինչ կմեկնարկեր հանդիսավոր շքերթը, պետական ու հոգեւոր բարձրաստիճան պաշտոնյաները նախ այցելում էին Եռաբլուր պանթեոն:

Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում։