կարևոր
403 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-21 21:30

Անկախության առթիվ հետմահու պարգևատրվել են նաև 44-օրյա պատերազմում զոհվածները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկ տարի անց նույն զգեստը հագին Նելլին նախագահական նստավայրում ստանում է Շուշիում զոհված հոր պարգեւը՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան:
Զինվորականի կին լինելը բարդ է, բայց եթե համաձայնել ես ամուսնանալ նրա հետ, դժվարություններն էլ պետք է պատվով հաղթահարես. ասում է վերջին պատերազմում Ջրականում զոհված փոխգնդապետի այրին:

Հայաստանի անկախության հռչակման 30-ամյակին 44-օրյա պատերազմում զոհվածներին հետմահու, զինվորականներին, ոստիկաններին, բուժաշխատողներին,գիտության, արվեստի, սպորտի ներկայացուցիչներին պետական պարգեւներ, պատվավոր եւ զինվորական կոչումներ շնորհեց Հանրապետության նախագահը:

Պետականության, անկախության եւ անվտանգության մասին են այս տոնի բոլոր ուղերձները: Իսկ որքանով է հիմա անվտանգ Հայաստանում: Գլխավոր Շտաբի պետն անվտանգ է համարում նույնիսկ Գորիս-Կապան ավտոճանապարհը:

Այդ անվտանգ ճանապարհով երթեւեկելիս ինչպե՞ս են թշնամու մոտ հայտնվել մեր քաղաքացիները, շեղվե՞լ են, թե առեւանգվել, Արտակ Դավթյանն առաջարկում է նրանցից հետաքրքրվել: Մյուս բոլոր հարցերին էլ ի պատասխան հորդորում է Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունները կարդալ ու դրանցով բավարարվել:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։