կարևոր
1348 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-21 20:36

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսը շնորհավորական ուղերձներ են հղել Անկախության տոնի առթիվ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի անկախության տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում կատարվել է հանրապետական մաղթանքի արարողություն: Որի ընթացքում հոգեւորական դասն ու ներկա ժողովուրդը աղոթել են հայրենիքի անսասանության, խաղաղ եւ անվտանգ կյանքի համար: Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, բարօր, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է: Այս խոսքերով  Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել  Անկախության տոնի առթիվ, շեշտելով , որ թանկ գնով ձեռք բերած անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք

Դիվանագիտության մեջ ճկուն, աշխարհաքաղաքական իրավիճակում` իրատես, բայց ոչ պարտվողական լինելու մասին է Արամ Առաջին կաթողիկոսի՝ Հայաստանի անկախության 30-ամյակին ուղղված շնորհավորական ուղերձը: Ըստ Մեծի Տան Կիլիկո կաթողիկոսի Հայաստանը շրջապատող տագնապներն ու մարտահրավերները մարտավարական բնույթ եւ հետեւանք ունեն, հետեւաբար չի կարելի, ու ճիշտ չէ կառավարական ընթացիկ քննարկումներով  որոշումներ կայացնել:

Ե՛վ  Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ե՛ւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը միասնականության կոչ են արել, քանի որ հայրենիքի անկախությունը ազգի հզորության առանցքն է եւ հավերժության երաշխիքը:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում։