կարևոր
376 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-21 18:27

Մատաղիսում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի դի

Մատաղիսում հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի դի

Մատաղիսից հայտնաբերվել է ևս մեկ դի։

Զոհված զինծառայողների դիերի որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտակերտի շրջանում` Մատաղիսի ուղղությամբ։

Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի դի: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1668 դի։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։