կարևոր
1261 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-21 17:42

Արմեն Գևորգյանը դատի է տվել Խաչատուր Սուքիասյանին

Արմեն Գևորգյանը դատի է տվել Խաչատուր Սուքիասյանին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ պահանջելով հերքել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Գրիգորյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ հայցադիմումը ներկայացնելու պատճառը Խաչատուր Սուքիասյանի՝ ԱԺ ամբիոնի մոտից արված հայտարարությունն է, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, ձեռք է բերել 100 000 000 ԱՄՆ դոլարի կարողություն, և Երևան քաղաքի Կենտրոն համայնքում ունի թվով 57 միավոր սեփականության իրավունք։