կարևոր
1870 դիտում, 2 տարի առաջ - 2021-09-21 17:22

Երասխում բարձրացվել է հանրապետությունում ամենամեծ եռագույնը

Երասխում բարձրացվել է հանրապետությունում ամենամեծ եռագույնը

Արարատի մարզի Երասխ համայնքում հանդիսավոր արարողությամբ բարձրացվել է այս պահին հանրապետությունում եղած ամենամեծ եռագույնը (դրոշի չափսերը` 6 մ×12 մ, դրոշակաձողի բարձրությունը 35 մ)։

Արարողությանը մասնակցել են Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, պետական այրեր, մարզպետարանի աշխատակիցներ, քաղաքացիներ։ 

Այն նվիրված է ՀՀ Անկախության 30-ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների հիշատակին։