Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ աշխարհի տարբեր երկրներից ստացված շնորհավորանքների հոսքը չի դադարում: Բայց շնորհավորելուց չհիշել վերջին մեկ տարում հայ ժողովրդին պատուհասած ողբերգությունը չի ստացվում:
Համանախագահ մյուս երկիրը՝ Ֆրանսիան, վերահաստատում է՝ ջանք չի խնայելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հակամարտության տեւական լուծում գտնելու համար:
Ռուսաստանը թերեւս միջնորդ երկրներից միակն է, որ հայաստանյան ղեկավարությանն ուղղված ուղերձում չի անդրադարձել տարածաշրջանային նոր իրողություններին, Արցախյան 44-օրյա պատերազմի թողած հետեւանքներին: