Ծանր սրտով և խառն զգացումներով եմ անունդ տալիս իմ Հայաստան, քրտինքից ու ջրից առավել զավակներիդ արյունով ոռոգված իմ տուն ու բնօրրան: Այս մասին գրել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«1991-ին վերականգնեցիր Պետականությունդ՝ Հայրենիքից, անհատներից դառնալով Պետություն: Այսօր, վերստին Պետությունից՝ հավաքականությունից, վերածվեցիր հերոս անհատների՝ Հայրենիքի կենսագրության: Կրկին դառնալու ես Պետություն, կրկին դառնալու ես հավաքական սխրանք, կրկին քայլելու ես ազգերի շքերթի մեջ, որպես ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԱԶԳ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝ վկան մեր ԱՆՄԱՀՆԵՐԸ, վկան մեր տկարացած, բայց չմեռած ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ:
Տեր իմ և Աստված իմ առաջնորդիր մեզ Քո խոստումի համաձայն՝ Ավետյաց Երկրի Տեսիլքով:
Իմ Հայասատան աշխարհ ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ «Տիրոջ ձեռքին վայելչության պսակ պիտի դառնաս և քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ։ Այլևս չես կոչվելու ԼՔՅԱԼ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու ԱՎԵՐԱԿ։ Քեզ պիտի կոչեն՝ ԻՄ ԿԱՄՔԸ, իսկ քո երկիրը՝ ՇԵՆ բնակություն, որովհետև Տերը սեր է տածում քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի» (Ես. 62:3-5)։
Երանի՜ արժանի լինենք Քեզ, ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՄ ԱՐՑԱԽ... Եվ այս աշխարհից մեկնելու ժամին երջանկացած գնանք և ոչ նզովված...
ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ...
ՏԱՃԱՐԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՂՈՑԻՆ...
ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ...»: