կարևոր
622 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-21 15:25

Այս իշխանության ապիկար կամ ծրագրած քաղաքականության պատճառով մեր անկախությունը բավականաչափ զիջել ենք. Աղվան Վարդանյան

Այս իշխանության ապիկար կամ ծրագրած քաղաքականության պատճառով մեր անկախությունը բավականաչափ զիջել ենք. Աղվան Վարդանյան

Անկախությունն առանց զոհողությունների, առանց զոհաբերությունների, հայրենիքի համար տրված կյանքերի չի լինում: Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նա նշել է, որ այս իշխանության ապիկար կամ ծրագրած քաղաքականության  պատճառով մեր անկախությունը բավականաչափ զիջել ենք, մեր ինքիշխանությունը նվազեցրել ենք, ողբերգական կորուստներ ենք ունեցել:

«Այս պայմաններում անկախությունը նշելու միակ տեղն այս բարձունքն է՝ Եռաբլուրը, որպեսզի հարգենք այն մարդկանց հիշատակը, ովքեր անկախ հայրենիք են ստեղծել»,-ասել է Աղվան Վարդանյանը։