18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Մի կողմից ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Անկախության օրը, բայց այն պայմաններում, որ գտնվում ենք այսօր և դիմավորում ենք օրը՝ «շնորհավորել» բառն, իսկապես, դժվարանում եմ օգտագործել: Այս մասին Եռաբլուրում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Ըստ Վարդևանյանի՝ մարտահրավերները, որոնք այսօր կանգնած են մեր պետության առաջ, երբևէ նախկինում չեն եղել, չի եղել նաև Անկախությա օրվա ներկայիս խորհուրդը:
«44-օրյա պատերազմի, մեկ տարվա այս արհավիրքի պայմաններում, որով անցել է հայ ժողովուրդը հազարավոր հերոս տղերքի մարտիրոսմամբ՝ դժվար է խոսել տոնի մասին և ես կարծում եմ, որ մեր հասարակության մեջ գերակայող տրամադրությունը հենց սա է»,-շեշտեց պատգամավորը:
Վարդևանյանը համոզմունք հայտնեց, որ հայկական ավանդական մտածելակերպով, առնվազը մեկ տարի պետք է պահվեր տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, որոնք նա որակեց միջազգային հանցագործություններ հայ ժողովրդի և ազգի զինվորների նկատմամբ:
«Օրվա խորհուրդն ու տարամաբանությունն է հուշում, որ պետք է լինել Եռաբլուրում»,-հայտարարեց Վարդևանյանը
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, որ զոհվածների ծնողների անհամաձայնության պայմաններում էլ իշխանությունները չհրաժարվեցին գունագեղ տոնակատարությունից՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորը նկատեց, որ այդ հարցը պետք է ուղղել իշխանություններին, իսկ ինքը կարծում է, որ այն բոլոր ծախսերը, որ կատարվեցին, կարող էին ուղղվել լրիվ այլ նպատակով: