կարևոր
325 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-21 14:01

Այս աստիճանի ծանր հոբելյան չենք ունեցել. անկախությունից 30 տարի անց ավելի շատ խոսում ենք կորուստների մասին. Ռուստամյան

Այս աստիճանի ծանր հոբելյան չենք ունեցել. անկախությունից 30 տարի անց ավելի շատ խոսում ենք կորուստների մասին. Ռուստամյան

Այս աստիճանի ծանր հոբելյան չենք ունեցել, երբ որ ստիպված ենք փաստել՝ անկախությունից 30 տարի անց ավելի շատ խոսում ենք կորուստների մասին։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշել է «Հայաստան» խմբակցության պագամավոր Արմեն Ռուստամյանը:

«Ունենք զգալի կորուստներ, բայց հույսը կորցրած չէ։ Ամենածանր պահերին կարողանում ենք մոբիլիզացվել ու հասկանում ենք՝ դանակը հասել է ոսկորին ու անհրաժեշտ է միաբանություն։ Վստահ եմ, որ հայ ժողովուրդը պարտավոր է մեկ անգամ էլ ապացուցել, որ կենսունակ է, տեր է նախնիների ձեռքբերումներին և հաղթանակը, որ Եռաբլուրի հերոսները նվիրեցին, ամբողջովին չենք կորցրել։ Պարտավոր ենք նորից հաղթանակ պարգևել»,-ասել է Արմեն Ռուստամյանը։

Պատգամավորը նկատել է, որ իշխանությունը փորձում է ներկայացնել, թե այլևս ճգնաժամ չկա, դրանք ընտրություններով իբրև հանգուցալուծվել են, բայց իրականությունը այլ է։ Պատերազմը առաջացրել է ճգնաժամ։ Քանի դեռ իրական պատճառները չեն գնահատվել, իրականությունից խոսել հնարավոր չէ։

Ռուստամյանը անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահի կողմից առաջարկվող խաղաղությանն ու նախապայմաններին։

«Խաղաղությունը կամ պարտադրում են, կամ մուրում։ Տեսնում ենք, որ այս իշխանությունը խաղաղություն մուրալու է գնում, իսկ մուրալ դա մեկից, որ քո ոչնչացումն է ուզում, նշանակում է նվաստացած ապրել այս տարածքում՝ անունը կլինի Հայաստան, բայց Հայաստանից բան չի մնա։

Հայաստանը կորցնում է աշխարհաքաղաքական հետաքրքրությունը, միշտ հետաքրքրել է աշխարհին Արցախով և Սյունիքով, սակայն այսօր հետաքրքրություն այլևս չեն ներկայացնում, քանի որ խոցված են»,-հայտնել է պատգամավորը։