Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորանքներ են ուղղել Հայաստանին և հայ ժողովրդին՝ Հայաստանի 30-ամյա անկախության օրվա կապակցությամբ:
Առանձին ուղերձներում շնորհավորանքներ և բարեմաղթանքներ են հղվել ՀՀ պետական իշխանությանը և հայ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ:
Շնորհավորանքները ներկայացրել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսսեյնին։
ԻԻՀ Նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսի
«ՀՀ նախագահ Ն.Գ. Արմեն Սարգսյան,
Անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ գերազանցությանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ:
Հուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների համատեղ և օրըստօրե աճող ջանքերի շնորհիվ երկկողմ և միջազգային մակարդակներում առկա բարեկամական հարաբերությունները կընդլայնվեն երկու ժողովուրդների փոխադարձ շահերը բոլոր ոլորտներում ապահովելու նպատակով և երկու երկրների ժողովրդների բարօրությունը և ազգային շահերը ապահովելու հետ մեկտեղ պատճառ կհանդիսանան տարածաշրջանում կայուն անվտանգության և խաղաղության ամրապնդման համար:
Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Նորին Գերազանցությանը առողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն:
Հարգանքով՝ ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսի»։
Իրանի Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիան
«ՀՀ Արտաքին գործերի նախարար
Ն.Գ. Արարարտ Միրզոյան,
Իմ ամենաանկեղծ շնորհավորանքներն եմ հայտնում Ձերդ Գերազանցությանը Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ:
Ուրախալի է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական, սերտ և բարձր մակարդակի հարաբերությունները, որոնք հիմնված են երկու ժողովրդների պատմական կապերի վրա և ձևավորվել են բարիդրացիական և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա, վերջին տարիների ընթացքում մակարդակի և բովանդակային առումով ընդլայնվել են:
Այնուամենայնիվ, կասկած չկա, որ արագ զարգացող տարածաշրջանային և գլոբալ զարգացումները, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդումը, անհրաժեշտ են դարձրել առավել ընլայնելու և ամրապնդելու երկու երկրների միջև համակողմանի համագործակցությունը:
Հուսով եմ, երկու նախարարությունների փոխադարձ ջանքերի շնորհիվ և օգտագործելով երկու երկրների բազմազան կարողությունները՝ երկու երկրների միջև բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման և խորացման, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ականատեսը լինել:
Առիթը պատեհ համարելով, Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Ձերդ Գերազանցությանը առողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն:
Հարգանքով՝ Հոսեյն Ամիր Աբդոլահիան»։
Նշվում է, որ ԻԻՀ այլ պաշտոնյաներ նույնպես ուղերձներ են հղել իրենց հայ գործընկերներին` շնորհավորելով նրանց և հայ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առիթով:
Այդ հղումները ներառում են՝
Իրանի Մեջլիսի Նախագահ Բաղեր Ղալիբաֆի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և հայ ժողովրդին,
Իրանի Էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին,
Իրանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Հոջադոլլահ Աբդուլ Մալեքի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Նարեկ Մկրտչյանին: