կարևոր
1522 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-21 13:09

Բարձր եմ գնահատում հայ-չինական հարաբերությունները և պատրաստ եմ ջանքեր գործադրել պահպանելու այն. Սի Ծինփինը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Բարձր եմ գնահատում հայ-չինական հարաբերությունները և պատրաստ եմ ջանքեր գործադրել պահպանելու այն. Սի Ծինփինը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ․

Ուղերձում ասվում է.

«Չինաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքներն եմ հղում Հայաստանի բարեկամ ժողովուրդին՝ Անկախության 30-ամյակի առթիվ:

Ներկայումս պահպանվում է Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան: Չինաստանն ու Հայաստանը միմյանց աջակցում են երկու երկրների առանցքային շահեր ներկայացնող հարցերում, կայուն կերպով զարգանում է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցման շրջանակներում համագործակցությունը, նշանակալի ձեռքբերումներ են գրանցվում կորոնավիրուսի համաճարակի դեմ համատեղ պայքարում:

Բարձր եմ գնահատում հայ-չինական հարաբերությունները և պատրաստ եմ ջանքեր գործադրել՝ խորացնելու քաղաքական փոխվստահությունը, ամրապնդելու ավանդական բարեկամության հարաբերությունները և խթանելու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ հայ ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն»: