կարևոր
355 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-21 12:38

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք է գրանցվել

Սեպտեմբերի 20-ին կատարվել է 68 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12747 քաղաքացու հետազոտություն, որից 1120-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։