Այսօր առավոտից չեն բացվում ՀՀ վարչապետի՝ primeminister.am և ՀՀ Կառավարության՝ gov.am, ինչպես նաև՝ էլեկտրոնային կառավարման՝ e-gov.am պաշտոնական կայքերը։
Կայքերն անհասնալեի են մոտ 4 ժամ։ Այս պահին ևս դրանք չեն բացվում: Կառավարության աշխատակազմում, ամենայն հավանականությամբ տոնական օրվա կապակցությամբ, որևէ մեկը չի պատասխանում հեռախոսազանգերին:
Չի բացառվում, որ կայքերի աշխատանքը խափանվել է հաքերային հարձակումների հետևանքով։