Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել Հայաստանի Անկախության 30-ամյակի կապակցությամբ:
Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում, կառուցողական փոխգործակցություն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ շրջանակներում։
«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության լավ ավանդույթների վրա: Այդ հարաբերությունների հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին», - նշել է Պուտինը: