կարևոր
376 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-21 10:57

Ուզում եմ առանձնահատուկ նշել հայ ժողովրդի ուժը, տոկունությունը և ավելի լավ ապագա կերտելու վճռականությունը՝ ի հեճուկս աղաղակող մարտահրավերների. ԱՄՆ դեսպան

Ուզում եմ առանձնահատուկ նշել հայ ժողովրդի ուժը, տոկունությունը և ավելի լավ ապագա կերտելու վճռականությունը՝ ի հեճուկս աղաղակող մարտահրավերների. ԱՄՆ դեսպան

Հայաստանն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ու երկրի քաղաքացիների համար տնտեսական հնարավորություններ ստեղծելու ճանապարհով: Այս մասին ասված է Հայաստանի Անկախության տոնի առթիվ հղված ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղերձում: 

«ԱՄՆ դեսպանության և ամերիկյան ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ։

Տոնելով Հայաստանի անկախության երեսնամյա հոբելյանը՝ ուզում եմ առանձնահատուկ նշել հայ ժողովրդի ուժը, տոկունությունը և ավելի լավ ապագա կերտելու վճռականությունը՝ ի հեճուկս աղաղակող մարտահրավերների, որ պատուհասել էին Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում։

Մեր երկու ժողովուրդներն ունեն ընդհանուր արժեքներ և մեր ժողովուրդների միջև առկա են սերտ կապեր։ Այս ամուր հիմքի վրա կառուցելով՝ մենք դրական հեռանկարներ ենք տեսնում հայ-ամերիկյան հարաբերությունների համար և սպասում ենք մեր գործընկերության շարունակական ընթացքին՝ մինչ Հայաստանը շարունակում է ընթանալ 1991թ․ սեպտեմբերի 21-ին որդեգրած անկախության ճանապարհով։

Անկախության երեսնամյա տարեդարձի կապակցությամբ ընդունեք Հայաստանի ժողովրդին ուղղված իմ ջերմ բարեմաղթանքները»։