19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին ակտիվորեն քննարկվում է Ներքին գործերի նախարարութուն ստեղծելու հարցը: Բանն այն է, որ դեռևս ապրիլին հայրենի իշխանությունը հայտարարեց, որ ՀՀ գործադիր իշխանության մարմինների համակարգում պետք է կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն, ու պրոցեսը կանգնեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների պատճառով:
Հիմա գործադիրը նախագիծը վերջնական տեսքի է բերում խորհրդարան ուղարկելու համար: Ըստ այդմ՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև նախարարության ենթակայությանն է հանձնվելու ներկայումս ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը։ Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության զորքերի, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։
Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է Հանրապետության նախագահը։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ փնտրվում է նաև անձ, որը այդ կառույցը կղեկավարի, քանի որ կառույցը տարբեր ֆունկցիաներ է ուենալու, ու գիտակ մարդ է անհրաժեշտ այդ կառույցը ղեկավարելու համար»,-գրում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում