կարևոր
2134 դիտում, 1 տարի առաջ - 2021-09-21 09:30

Ոստիկանները Զարուհի Փոստանջյանին արգելել են այցելել Եռաբլուր, ապա՝ բռնի ուժով բերման ենթարկել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ոստիկանները Զարուհի Փոստանջյանին արգելել են այցելել Եռաբլուր, ապա՝ բռնի ուժով բերման ենթարկել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Վաղ առավոտյան ոստիկանները Զարուհի Փոստանջյանին արգելել են այցելել Եռաբլուր, ապա՝ բռնի ուժով բերման ենթարկել:

Նշենք, որ այս պահին Եռաբլուրի մուտքը փակ է, այնտեղ են գտնվում Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը և մի շարք այլ պաշտոնյաներ:

Սահմանափակված է նաև լրագրողների աշխատանքը Եռաբլուրի տարածքում. չի թույլատրվում տեսա-լուսանկարահանել նրանց այցելությունը:

Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը որևէ մեկնաբանություն չունի, թե ինչ հիմքով են սահամանափակում լրատվամիջոցների աշխատանքը: