Սեպտեմբերի 21-ը տարվա 264-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 101 օր։
- 19 թ. - մահացել է Վերգիլիոսը, Հին Հռոմի մեծագույն բանաստեղծներից մեկը (ծն. մ.թ.ա. 70 թ.)։
- 1791 թ. - ծնվել է Իշտվան Սեչենյին, հունգարացի քաղաքական գործիչ, գրող, տնտեսագետ (մահ. 1860 թ.)։
- 1860 թ. - մահացել է Արթուր Շոպենհաուերը, գերմանացի փիլիսոփա, գրող (ծն. 1788 թ.)։
- 1921 թ. - Գերմանիայում Օպպաու քաղաքի BASF ընկերության քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացավ 561 մարդ, ավելի քան 1500 հոգի վիրավորվեցին։
- 1943 թ. - ծնվել է Լարիսա Ալավերդյանը, հայ հասարակական-քաղաքական գործիչ։
- 1947 թ. - ծնվել է Սթիվեն Քինգը, սարսափ ֆանտաստիկ և դրամայի ժանրերի ամերիկացի գրող։
- 1953 թ. - տեղի ունեցավ առաջին Սան Սեբաստիանի կինոփառատոնը։
- 1991 թ. - Հայաստանը անկախացավ ԽՍՀՄ-ից, և այս օրը Հայաստանում նշվում է որպես Անկախության տոն։
- 2004 թ. – սկսվեց աշխարհի ամենաբարձր աշտարակի՝ Բուրջ Խալիֆայի շինարարությունը, որի բարձրությունը կազմում է 828 մետր։