կարևոր
892 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-20 23:17

Պերմի բուհում հրաձգության հետեւանքով 6 մարդ զոհվել է, 28-ը՝ վիրավորվել

Պերմի բուհում հրաձգության հետեւանքով 6 մարդ զոհվել է, 28-ը՝ վիրավորվել

Ռուսաստանի Պերմի բուհում հրաձգության հետեւանքով զոհված բոլոր վեց անձինք ճանաչվել են, նրանց թվում է հինգ կին եւ մեկ տղամարդ: 

«Ներկայում հաջողվել է ճանաչել հրաձգության հետեւանքով բոլոր զոհվածներին։ Ողբերգության զոհ է դարձել հինգ կին եւ 20 տարեկան մեկ երիտասարդ», - ասել է գործակալության զրուցակիցը։

ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Պերմի բուհում հրաձգության հետեւանքով 6 մարդ է զոհվել, 28-ը՝ վիրավորվել։

Հրաձգությունը կազմակերպել է ուսանողը, որը ձերբակալության ժամանակ դիմադրություն է ցույց տվել եւ վիրավորվել։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Նա կրակել է ողորկափող որսորդական հրացանից, որը ձեռք է բերել այս տարվա մայիսին։ Երիտասարդը զենք է ունեցել օրինական հիմքերով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ երկու և ավելի անձանց սպանության դեպքի առթիվ։