կարևոր
460 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-20 21:38

Զորավարժություններ՝ ադրբեջանա-իրանական սահմանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Իրանի զինված ուժերի ռազմական տեխնիկան շարժվում է Ադրբեջանի սահմանին գտնվող Ասլանդուզ շրջան: Իրանը զորավարժություններ անցկացնելու նպատակով ծանր զրահատեխնիկա, ՀՕՊ համակարգեր, հարվածային եւ հետախուզական անօդաչու սարքեր, ռազմական ուղղաթիռներ, տանկեր եւ այլ զրահատեխնիկա է տեղափոխել ադրբեջանա-իրանական սահման: Իրանի Հեղափոխության պահապանների ուղղաթիռները թռիչքներ են իրականացրել Արաքս գետի մոտակայքում:

Իրանական զորավարժությունների գոտին, իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ, ինքնին չափազանց ուշագրավ է: Դատելով պարսկալեզու աղբյուրների տարածած նյութերից, այն ընդգրկում է Ադրբեջանի թալիշաբնակ շրջանների հետ իրանական սահմանի գրեթե ամբողջ երկայնքը:

Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Արման Աբովյանի համար այս լայնածավալ զորավարժությունները շատ լուրջ ազդակ են տարածաշրջանում խաղացող ուժային կենտրոններին: Արման Աբովյանը շեշտը դնում է հատկապես այն հանգամանքի վրա, որ զորավարժություններին որպես դիտորդ հրավիրված են միայն Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: Ու փոխարենը, իրանական կողմն անտեսել է թուրքերին ու ադրբեջանցիներին:

Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում։