կարևոր
646 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-20 21:06

Պռոշյանում բախվել են Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող գազելն ու Nissan X-Trail-ը. կան վիրավորներ

Պռոշյանում բախվել են Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող գազելն ու Nissan X-Trail-ը. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Ոսկեվազ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան և Ոսկեվազ-Երևան երթուղին սպասարկող գազելը։

Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: