05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտից «Արևիկ» ազգային պարկի տարածքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի իրարից անկախ 15 տարբեր մեծ ու փոքր օջախներից 12-ը հնարավոր է եղել մարել: Սակայն, կեսօրից հետո քամու հետևանքով հրդեհը կրկին բորբոքվել է:
Ռելիեֆային բարդ և վտանգավոր պայմանների պատճառով մեծ դժվարությամբ փրկարարները ուսապարկերով ջուրը հրդեհի օջախներ են հասցնում 5 կմ բարձրության վրա:
Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են ԱԻՆ Երևանի, Վայոց Ձորի և Սյունիքի հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների 85 փրկարարի, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 18 աշխատակիցների մասնակցությամբ: Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռը:
Նշենք, որ հրդեհի հետևանքով այրված մակերեսի վերաբերյալ այս պահի դրությամբ հստակ տեղեկատվություն չկա, քանի որ հրդեհի օջախները գտնվում են իրարից անկախ տարբեր տեղամասերում: