կարևոր
433 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-20 20:14

Ինչպե՞ս կանդրադառնա ապաշրջափակումը տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ադրբեջանն ու Նախիջեւանը միմյանց կապելու համար Հայաստանով միջանցք բացելու հարց չի քննարկվում: Այս մասին հայտարարել են ինչպես մեր երկրի, այնպես էլ Ռուսաստանի փոխվարչապետերը: Իսկ, թե ի՞նչ է քննարկվում Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հարթակում, ըստ Մհեր Գրիգորյանի, բազմիցս խոսվել է: 

Ալեքսեյ Օվերչուկն էլ նշել է՝ եռակողմ հանձնաժողովը գործում է, վերջին՝ 7-րդ հանդիպումը եղել է օգոստոսի կեսերին: Նրա խոսքով՝ բոլոր կողմերը տրամադրված են տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

Մհեր Գրիգորյանը, սակայն, դժվարացել է պատասխանել հարցին, թե ինչպես կանդրադառնա ապաշրջափակումը տարածաշրջանում, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալների վրա: 

Իսկ խոսելով այս պահին տարածաշրջանի երկաթգծերի վերականգնման մասին՝ փոխվարչապետն ընդգծել է, որ այդ մասով շատ ավելի տեսանելի են լուծումները, որովհետեւ այդտեղ հիմնականում խոսքը ենթակառուցվածքների վերականգնման մասին է, որոնք ժամանակին եղել եւ գործել են: