18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները վաղը՝ 18:00-ին, ջահերով և մոմերով քայլերթ կանեն դեպի Եռաբլուր: Այս մասին տեղեկացնում է Կարին Տոնոյանը, ում որդին զոհել է պատերազմում։
«Սեպտեմբերի 21-ին ժամը 18.00-ին
Ազատության հրապարակից ջահերով ու մոմերով հարգանքի երթ դեպի ԵՌԱԲԼՈՒՐ՝ անկախության իրական տերերի հետ նշելու այդ օրը:
ՏՂԱՆԵՐԻՆ ՈՒ ՄԵԶ ՄԵՆԱԿ ՉԹՈՂՆԵՔ»,-գրել է Կարին Տոնոյանը:
Նշենք, որ զոհված զինվորների հարազատները տևական ժամանակ է ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ի «գունագեղ և մասշտաբային» միջոցառման:
Չայած զոհված զինվորների հարազատների դժգոհությանը՝ կառավարությունն, այնուամենայնիվ, որոշեց իրականացնել միջոցառումները: