կարևոր
2098 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-20 19:24

Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում:

«Նմանատիպ գործողությունները խստիվ արգելվում են»,- այս մասին տեղեկացնում է հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայության էջը և դատապարտում նման գործողությունները:

Նշենք նաեւ, որ տարածքում արված գրությունները ռուսալեզու են, իսկ տարածքի աշխատակիցները ընդգծում են, որ առավոտյան հուշանվերների տաղավարի աշխատակիցները մաքրում են գրությունները, իսկ գիշերը այդ գրություններն անհայտ անձանց կողմից թարմացվում են: Նման գործողությունները կրում են պարբերական բնույթ:

Աշխատակիցները Երկիր մեդիայի հետ զրույցում ընդգծել են, որ զբոսաշրջիկները զարմացած են նման իրավիճակից եւ կամարի շուրջբոլորը թափթփված աղբից, իսկ տարածքի պահպանմանբ եւ մաքրությամբ զբաղվում են տաղավարի աշխատակիցները: