Ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպությունը, որի հիմնական առաքելությունն է աջակցություն ցուցաբերել արևելյան քրիստոնյաներին կրթական, սոցիալական, առողջապահական, մշակութային և այլ ոլորտներում, Արցախի վերաբերյալ փաստերի հավաքագրման հիմքով արձանագրումներ է կատարել։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
- ««Արցախի հայերը վտարվել են իրենց պատմական տարածքներից, հայկական բնակչությունը վտարվել է իր տներից, գյուղերից և եկեղեցիներից։
- Հայ ժողովուրդը իր արյան գնով ձեռք է բերել խաղաղ ու ազատ ապրելու իրավունք:
- Ացախի ժողովուրդը իրավունք ունի իրականացնելու իր ինքնորոշման գործընթացը միջազգային վերահսկողության ներքո, այնպես, ինչպես Կոսովոն։
- Կազմակերպությունը պահանջում է, որ Արցախին վերադարձվի իր ողջ պատմական տարածքը` ապահով սահմաններով։
- Կազմակերպությունը կոչ է անում ԵՄ-ին և Ֆրանսիայի կառավարությանը հստակ աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին»։