կարևոր
295 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-20 14:30

«Հետ արի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեղի է ունեցել մեր գործընկեր, ռեժիսոր Պարույր Ներսիսյանի «Հետ արի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ Ղազախստանի Ուրալսկ քաղաքում: Ֆիլմը մասնակցել է JAIYQ FILM FEST միջազգային ֆիլմերի փառատոնի մրցույթային փուլին:

Փառատոնին ներկայացված են եղել բազմաթիվ ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ներկայացված մոտ 300 ֆիլմից մրցութային փուլում ընդգրվել է՝ 24 խաղարկային ֆիլմ: «Հետ արի» ֆիլմը դրանց թվում է:
Ֆիլմը պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի մասին: Պատմությունը պտտվում է երիտասարդ հերոսուհու շուրջ, որը յուրովի է պայքարում թե՛ պատերազմի եւ թե՛ անձնական դրամայի դեմ:

Հատկանշական է, որ փառատոնի ընթացքում ներկա ադրբեջանցի ռեժիսորները ցուցադրաբար դուրս են եկել դահլիճից, երբ տեսել են թեման եւ ներկայացնող ֆիլմ արտադրողի տարբերանշանը՝ տատիկ պապիկի կերպարով: Դա,սակայն, տհաճ շրջադարձ է եղել հենց իրենց համար, քանի որ փառատոնի կազմակերպիչները միայն ամոթանքի խոսքերով կարգի են հրավիրել վերջիններիս:

Հերոսուհուն մարմնավորել է դերասանուհի Լիանա Ավետիսյանը, ով սոցիալական ցանցում հայտնել է, որ  հպարտ է, լինել այդ  ամենի մի մասնիկը:
Ինչ խոսք, դժվար էր աշխատել մի թեմայի շուրջ, որը ֆիլմը ոչ թե պատմական էր դարձնում, այլ մերօրյա,  որի մասին ոչ թե պարզապես իմացել ես պատմության դասագրքերից, այլ անձամբ տեսել ես, լսել, զգացել, փորձել չխելագարվել այդ ամենից:

Մեկ լարված աշխատում էինք, մեկ ուրախության ճիչեր էինք արձակում հաջողված կադրերից, մեկ ժպտում էինք, մեկ ծիծաղում,  մեկ էլ լուռ նայում էինք միմյանց եւ  շարունակում աշխատել:
«Հետ արի» կարճամետրաժ ֆիլմի միջազգային փառատոնների մասնակցությունն այսքանով չի ավարտվում: Այն հայտ է ներկայացրել մասնակցելու մի շարք այլ միջազգային փառատոնների:

Մանրամասները՝ տեսանյութում: