կարևոր
2593 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-20 14:18

Ֆեյսբուքյան գրառման համար քաղաքական հետապնդում են իրականացնում իմ դեմ. Մանուել Մանուկյան

Ֆեյսբուքյան գրառման համար քաղաքական հետապնդում են իրականացնում իմ դեմ. Մանուել Մանուկյան

Նիկոլի մասին ֆեյսբուքում բան գրելու համար իմ գյուղի տուն էին եկել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար, Արցախյան երկու պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանը:

«Բաղրամյանի Բաժնի Հետաքննության ավագ տեսուչ Գուրգեն Մկրտչի Խարաջանյան և քրեական հետախուզության խմբի ավագ գծով օպերլիազոր Արտաշ Կարապետյանը։ Ոստիկանները իրենց շատ քաղաքավարի և հարգալից պահեցին, բայց իմ կարծիքով ունեին կոնկրետ հրաման և ըստ ինձ իրենց հրամանն էին կատարում, կարծում եմ ցուցումը տրվել է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կողմից իմ՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ արած վերլուծության պատճառով։

Սիրելի Հայրենակիցներ, նախորդ օրը մի գրառում էի արել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ, գրառումս այն մասին էր, որ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի ամենավստահելի կետն է Հայաստանում և Քոչարյանին ոչ թե թալանի և այլ բանի համար են փորձում չեզոքացնել, այլ իր Ռուսաստանի հետ լավ կապերի։ Ռոբերտ Քոչարյանին կոնկրետ արտաքին մեծ ուժերի հրամաններով են փորձում չեզոքացնել և նաև Թուրքիայի կոնկրետ ցուցումով, այսօր արդեն ոստիկանությունը իմ գրածը հաստատեց՝ այցելելով իմ տուն և անիմաստ ֆեյսբուքյան գրառման մի այլ դեպք մեջբերելով, փորձում էին ինձանից բացատրություն պահանջել։

Իմ վերաբերյալ գործեր են նախապատրաստում ոստիկանությունում, իբրև ֆեյսբուքյան գրառում կատարելու համար։ Այստեղից ես կրկին համոզվեցի, որ Նիկոլ Փաշինյանի ամենաթույլ կետը հենց Ռոբերտ Քոչարյան է, այսքան ժամանակ ինչ ասես գրել եմ, ինչ ասես ասել եմ, բայց, երբ մի տեքստով Քոչարյանի հետ կապվածը վերլուծություն արեցի, նրանք սկսեցին մեծ վտանգ զգալ և նիկոլը լավ հասկանում է, որ Մանուել Մանուկյանը և իր նման շատ ակտիվ անհատներ, խմբեր միայնակ շատ թույլ ուժ են և իրենից երբեք չեն կարողանա իշխանություն վերցնեն, բայց, եթե այդ Մանուել Մանուկյանները և մի շարք այլ ուժեր սկսել են հասկանալ թե իրենք ինչ են անում և սկսել են Ռոբերտ Քոչարյանի հետ կապված իրենց քայլերը ճիշտ վերլուծել ու միգուցե մի օր համաձայնվեն բոլորով միավորվել հենց Քոչարյանի շուրջ և սկսեն ժողովրդին փաստերով բացատրել ճշմարտությունը, հենց դա Նիկոլին շատ է անհանգստացնում։ Ռոբերտ Քոչարյանը միակ ուժն է երկրում, ով ամենամեծ հավանականությունը ունի Նիկոլին զրկել իր աթոռից և դրանից սարսափում են տասնյակ տարիներով նիկոլին մեծացրած իր արտաքին տերերը, սորոսները, որոնք միլիոնավոր դոլարներ են ծախսել նիկոլին իշխանության բերելու համար։ Պարզ մի բան պիտի հասկանաք, որ եթե իրոք ուզում ենք Նիկոլից և թուրքից ազատվել, պիտի մեկ կետի ուղղությամբ աշխատենք բոլորս, ով սիրի չսիրի Քոչարյանին դա անձնական խնդիր է, բայց հանուն Հայրենիքի պարտավոր ենք ոչ թե մեր ուժերը անիմաստ սպառել, այլ դրանք ճիշտ տեղում օգտագործել և ճիշտ մարդու համար։ Ոչ ոք չպիտի արդեն վախենա Ռոբերտ Քոչարյանին աջակցելուց, Քոչարյանին աջակցելով՝ դուք աջակցում եք ռուսներին, այն ռուսներին ովքեր նիկոլի ստորություններից, դավաճանություններից, ՌԴ ղեկավարին անհարգալից վերաբերվելուց և մեծամիտ եսասեր քայլեր անելուց հետո, էլի մեր երկիրը չթողեցին անտեր, 44-օրյա պատերազմում ամբողջ աշխարհը լուռ էր, ի վերջո ռուսները եկան և կանգնեցրին պատերազմը, ով ողջ մնաց այս պատերազմում, դրա համար շնորհակալ պիտի լինի նաև Ռուսներին։

Երևանում մեծաբերաններ կան, որ կռվի անգամ մի ժամ չեն մասնակցել, հակառուսական քայլեր են անում, նրանք այդ ամենը անելու համար վարձատրվում են արտաքին ուժերից, Թուրքիաներից։ Հասկացեք մի բան, որ ռուսներին հանեն մեր սահմանից Ձեր անմեղ երեխեքին կկոտորեն, այսօր Հայաստանը միայնակ ի վիճակի չէ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ կռվել, թուրքը և ադրբեջանցին արդեն միավորվել են։ Խղճացեք պոստին կանգնած զինվերին, խղճացեք Ձեր անմեղ երեխեքին, որ վաղը բանակ են տանելու, մի ամսից, մի տարուց, 2 տարուց Ձեր երեխեքին բանակ են տանելու, ամեն բան մնալու է Ձեր երեխեքի ուսերին, առանց ռուսների թուրքի դեմ առնել չի լինի, իսկ արտաքին ստոր ուժերը երբեք չեն կարող և չեն ուզենա մեզ օգնել և թուրքին դեմ գնալ, որովհետև թուրքից ավելի մեծ շահ ունեն։ Այսքանը տրամաբանական և պարզ բան է, որ բոլորդ պիտի հասկանաք հանուն Ձեր երեխաների անվտանգության։

Ես ճիշտ ճանապարհին եմ, դրա համար քաղաքական հետապնդումների եմ ենթարկվում, ուրեմն բոլորդ պիտի ընտրեք այդ ճանսպարհը և միավորվեք մեկ կետի շուրջ, որ մեզ հաղթել չլինի և ի վերջո ազատվենք դվաճան նիկոլից ու թուրքերի լծից։

Հարգանքներով «Ոչ վարկային թալանին» Նախաձեռնության ղեկավար, Արցախյան երկու պատերազմների մասնակից ՝ Մանուել Մանուկյան»։

,