կարևոր
991 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-20 13:42

Զինված երիտասարդը կրակ է բացել Պերմի պետական համալսարանի տարածքում

Զինված երիտասարդը կրակ է բացել Պերմի պետական համալսարանի տարածքում

Այսօր առավոտյան զինված երիտասարդը կրակ է բացել Ռուսաստանի Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանի տարածքում, ինչի հետեւանքով, վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 8 մարդ:

Կա 24 վիրավորում ստացած անձ, ընդ որում՝ նրանցից 19-ը հրազենային վիրավորում ունի:

Հրաձգությունը սկսել է բուհի ուսանողը, որի ինքնությունը պարզվել է: Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել ու վիրավորվել է: Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել երկու եւ ավելի անձանց սպանության հատկանիշներով: