08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Սեպտեմբեր 17-ին, Նիդերլանդներում դաժան հանցագործության՝ դանակահարության հետևանքով մահացել են Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամներ Մարալ Տեր-Մովսեսյանը և Ծնունդ Կարդանակյանը:
Հոգեկան խանգարում ունեցող անձը ուրբաթ առավոտյան Ալմելոյում տեղի ունեցած դանակահարության արդյունքում երկու մարդ է սպանել: Երկու մարդ վիրավորվել է, այդ թվում ՝ ենթադրյալ հանցագործը: Նա վնասվածքներ է ստացել ձերբակալման ժամանակ:
Զոհվծներն անմեղ հայեր են, որոնք սպանվել են իրենց իսկ բնակարանում: Եվս մեկը, ով բուժսպասարկման աշխատակից էր իրեն դուրս է գցել պատուհանից և վնասվածքներ ստացել.
Ձերբակալվելուց առաջ մոլագար տղամարդը նաև իր պատշգամբից է զենքից նետ արձակել: Ուստի ոստիկանությունը կոչ էր արել խուսափել գտնվել այդ վայրում, քանի որ այն դեռ անվտանգ չէր: Դեպքի վայր է ժամանել 6-ական ոստիկանական և շտապ օգնության մեքենաներ, ցավոք արդեն անհնար է եղել որևէ փրկարարական գործողություն կատարել:
«Մենք կորցրինք մեր սիրելիներից երկուսին: Նրանք տարիներ շարունակ նվիրված ծառայել են ՀԲԸՄ-ին: Երկուսն էլ խորհրդի անդամ են եղել: Տիկին Մարալ Տեր-Մովսեսյանը կանանց կոմիտեի նախագահն էր, իսկ տիկին Ծնունդ Կարդանակյանը՝ կոմիտեի անդամը: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին, հարազատներին և ՀԲԸՄ վարչությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: