կարևոր
562 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-20 12:09

Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն Առաջինի կոչը՝ անկախության հանրաքվեին ընդառաջ. 1991թ. սեպտեմբերի 14

Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն Առաջինի կոչը՝ անկախության հանրաքվեին ընդառաջ. 1991թ. սեպտեմբերի 14

Ամենայն Հայոց Հայրապետի կոչը՝ անկախության հանրաքվեին ընդառաջ.

«Հայաստանյաց առաքելական եկեղեցին անվարան ու լավատես սպասում է լսել մեր ժողովրդի պատմական ԱՅՈ՛-ն, և հետևել այդ ձայնին։ Մաղթում ենք սրտանց, մեր երիտասարդ անձնուրաց ղեկավարներին՝ ազգաշեն անսպառ եռանդ ու իմաստություն, միասնակամ համերաշխ գործակցությամբ»։

14 Սեպտեմբեր, 1991, Սբ Էջմիածին

1908թ. սեպտեմբերի 20-ին ծնվել է Վազգեն Առաջին կաթողիկոսը:

Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում։ 1962 թվականին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, այնուհետև՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ։

Դեռևս 1988 թվականի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։