կարևոր
457 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-09-20 11:42

Ցեղասպանության ճանաչման մասին կետի անտեսումը կբացի Հայ ժողովրդի պետականության հերթական կորստի նոր՝ ամոթալի դարագլուխը

Ցեղասպանության ճանաչման մասին կետի անտեսումը կբացի Հայ ժողովրդի պետականության հերթական կորստի նոր՝ ամոթալի դարագլուխը

Վաղը ժամը 10․00-ին, Հայ-ռուսական համալսարանի բացօթյա ամֆիթատրոնում ուսանողների հետ խոսելու ենք Հայաստանի անկախության ծննդականի (արտահայտությունը՝ ժամանակակից Արամ Մանուկյանի) իրավաքաղաքական բնույթի մասին։ Այս մասին գրառում է կատարել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյան:

«Միայն պետականապահպանության հարցում առկա անորոշությունները, պետականության մայրամուտի իրական վտանգները պետք է առիթ հանդիսանային արժևորելու Անկախության հռչակագրում արտացոլված պետականապահպանության սկզբունքները։

Ճիշտ է՝ Անկախության հռչակագիրը նոր դարագլուխ բացեց Հայաստանի, ողջ հայ ժողովրդի հազարամյակների պատմության մեջ, այն դարձավ առաջին անկյունաքարը, որի վրա հետագայում պիտի վեր խոյանար Հայոց պետականության շինությունը (Տե՛ս Պողոսյան է․ Անկախ պետականության և զարգացման գործընթացը Հայաստանում (1990-2001 թթ.): Եր․, 2013․ էջ 41), սակայն Անկախության հռչակագրի գործողության ՓԱՍՏԱՑԻ դադարեցումը (այն իրավաբանորեն դադարեցնելու հնարավորություն չկա), մասնավորապես՝ իշխանության կողմից պատմական այս իրողություններում Հռչակագրի 11-րդ ( ցեղասպանության ճանաչման մասին) կետի անտեսումը կբացի Հայ ժողովրդի պատմության՝ պետականության հերթական կորստի նոր՝ ամոթալի դարագլուխը»,-գրել է Ղամբարյանը։