11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Ռուսաստանում ամփոփում են սեպտեմբերի 17-19-ին տեղի ունեցած 8-րդ գումարման Պետական Դումայի ընտրությունների արդյունքները։ Ընտրատեղամասերը երեք օր բաց են եղել տեղական ժամանակով ժամը 08:00-ից 20:00 -ն: Այս մասին տեղեկացնում է Ria.ru-ն:
Ըստ նախնական արդյունքի՝ առաջադրված 14 կուսակցությունից 5-ը տեղ կունենա Դումայում՝ քվեների 67,79 տոկոսի մշակման նախնական արդյունքների հիման վրա։
Շեմը հաղթահարած 5 կուսակցությունն են․
1․ «Եդինայա Ռոսիա»- 49,42 տոկոս,
2․ ՌԴ Կոմունիստական կուսակցություն- 19.82 տոկոս,
3․ ՌԴ Լիբերալ-Դեմոկրատական կուսակցություն- 7,55 տոկոս,
4․ Արդար Ռուսաստան-Հանուն ճշմարտության- 7,37 տոկոս,
5․ «Նոր մարդիկ» կուսակցություն- 5,38 տոկոս։
Քվեարկության հիմնական օրը սեպտեմբերի 19-ն էր: Խորհրդարանի անդամներն ընտրվում են 5 տարի ժամկետով` խառը համակարգով. 225 պատգամավոր` ըստ կուսակցական ցուցակների, ևս 225 -ը` մեկ մանդատ ունեցող ընտրատարածքներում՝ մեկ փուլով: