կարևոր
472 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-20 11:01

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք

Սեպտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 942 դեպք, որոնցից 236 578-ն` առողջացած, 5143-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 029 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 655 479 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4025 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք: Ունենք 490 առողջացած, 12 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1192 է: