կարևոր
379 դիտում, 1 ամիս առաջ - 2021-09-20 10:11

«Վոլֆսբուրգը» ոչ ոքի խաղաց եւ հավասարվեց «Բավարիային»

«Վոլֆսբուրգը» ոչ ոքի խաղաց եւ հավասարվեց «Բավարիային»

Գերմանիայի առաջնությունում 4 հաղթանակից հետո առաջին միավորները կորցրեց «Վոլֆսբուրգը»։ Բունդեսլիգայի 5-րդ տուրում հոլանդացի Մարկ վան Բոմելի գլխավորած թիմը տանը մրցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ եւ վերջնամասում խփած գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից՝ 1։1։

«Վոլֆսբուրգը» 13 միավորով հավասարվեց առաջատար «Բավարիային» եւ երկրորդն է։

«Այնտրախտը» 1 պարտությունից եւ 4 ոչ ոքիից հետո 15-րդն է՝ 4 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 1։1

Վաուտեր Վեգորստ, 70 - Սեմ Լամերս, 38