կարևոր
838 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-09-20 00:23

Ադրբեջանական կողմը վերադարձրել է ՀՀ 2 բնակչի. ԱԱԾ

Ադրբեջանական կողմը վերադարձրել է ՀՀ 2 բնակչի. ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է ՀՀ 2 բնակչի:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: