18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի 4th Sharjah Masters մրցաշարում կայացան 3-րդ տուրի պարտիաները:
Մեր երեք գրոսմայստերներից երկուսը մրցեցին Ուկրաինայի շախմատիստների հետ:
Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Պավել Էլյանովի հետ, իսկ Արամ Հակոբյանը սևերով միավորը կիսեց Օլեգ Ռոմանիշինի հետ: Տիգրան Կ. Հարությունյանը սպիտակներով հաշտություն կնքեց իրանցի Սարասադատ Խադեմալշարիեի հետ:
Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են հնդիկ Նարայանան ու իրանցի Տաբատաբաեին: Հայկ Մարտիրոսյանը 2 միավորով գտնվում է 21-րդ հորիզոնականում: Արամ Հակոբյանն ու Տիգրան Կ. Հարությունյանը վաստակել են 1-ական միավոր և այժմ զբաղեցնում են 46-րդ և 49-րդ տեղերը:
Վաղը կկայանան 4-րդ տուրի պարտիաները:
Հայկ Մարտիրոսյանը սևերով կհանդիպի շվեյցարացի Սեբաստյան Բոգների հետ: Արամ Հակոբյանի մրցակիցը մարոկացի Մոհամեդ Տիսիրն է, իսկ Տիգրան Կ. Հարությունյանինը` գերմանացի Ռոբերտ Բասկին:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 60 շախմատիստ, այդ թվում 44 գրոսմայստեր: Այն կավարտվի սեպտեմբերի 25-ին: