18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Հայաստանի բլոկադան խորանում է․ Իրան-Հայաստան ճանապարհը գործնականում փակվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Որոտանում ադրբեջանցիները հայերի են առևանգել (պաշտոնական Երևանը մեղքը բարդում է ՀՀ քաղաքացիների վրա, որոնք, ըստ ԱԱԾ-ի, շեղվել են մայրուղուց և հայտնվել ադրբեջանական տարածքում)։ Սա նշանակում է, որ Գորիս-Կապան, կամ որ նույնն է՝ Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը գործնականում փակվել է։ Քանզի այսքանից հետո ո՞վ ռիսկ կանի երթևեկել այդ ճանապարհով։
Ադրբեջանը, օգտվելով պաշտոնական Երևանի հանցավոր անգործությունից և տիեզերական մասշտաբների հասնող անգրագիտությունից, քայլ առ քայլ գնաց այդ ռազմավարական ու կենսական ճանապարհի փակմանը։
Սկզբում եկան ու դրոշ տնկեցին։ Հետո շրջափակեցին Որոտան-Շուռնուխ հատվածը։ Դրան հաջորդեց ոստիկանական ու մաքսային անցակետերի տեղադրումը, իրանցի վարորդների ձերբակալումը, հայ պատանի ֆուտբոլիստների ահաբեկումը, տրանսպորտային միջոցների վրայից հայկական խորհրդանիշների քերումը։ Այսօր արդեն առևանգում են մարդկանց։
Ադրբեջանն այդպիսով մեսիջ է հղում, որ հայերն այդտեղով չանցնեն։ Իսկ դա, փաստացի, մեր հարավային սահմանների բլոկադա է նշանակում։ Հույսը մնում է այն, որ ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքում ռուս խաղաղապահները կուղեկցեն մեր տրանսպորտային միջոցներին։ Եթե դա չարվի, ապա Սյունիքի մի մեծ մաս կկտրվի մեզանից։
Ահա այսպիսի «խաղաղության դարաշրջան» է ապահովում ՀՀ քաղաքացիների 25 տոկոսի քվեն ստացած իշխանությունը։ «Ապագա կա ապագա»-ն հենց ա՛յս մասին էր»,-գրել է Թևանյանը։